ՀՀ կառավարությունը «տնտեսական մարդասպանների» ջոկա՞տ է (Video)


10:26 , 27 օգոստոս, 2013

Շատ տաղանդաշատ ու վաստակավոր կառավարություն ունենք, ափսոս ուղղակի, որ նրանց միակ տաղանդն ապականելն է, իսկ միակ վաստակը՝ ավիրված տնտեսությունն ու աղքատության մեջ մաքառող ժողովրդի մեծամասնությունը:
Եվ այս ամենում համոզվում ես ամեն օր, և բավական է միայն թերթերի ամենօրյա համարները կարդալ, որպեսզի հասկանաս, որ ոչ մի հույս ու հեռանկար չի սպասվում, քանի դեռ ունենք, իսկ ավելի շուտ մեզ է ունենում այն կառավարությունը, որի գլխին կանգնած է վարչապետը:
Օրերս մի հետաքրքիր հաղորդում էի դիտում, որտեղ ամերիկյան հատուկ ծառայությունների պաշտոնաթող մի առաջամարտիկ պատմում էր, թե ինչպես էր ինքը՝ տնտեսական մարդասպանը, և այլ իր կոլեգաներ հասնում նրան, որպեսզի Լատինական Ամերիկայի ու Մերձավոր Արևելքի տարբեր երկրների տնտեսական համակարգեր կռախ ապրեն, իսկ ռեժիմները փոխվեն ձեռնոցների պես:  Չխորանալով ֆիլմի դետալների մեջ` ասեմ, որ նկարագրված տեխնոլոգիաները պարզապես մեկին մեկ կրկնում են այն, ինչին մենք ականատես ենք լինում մեր երկրում:
Այնպես որ, պարոնա՛յք, եթե մեր կառավարությունը իրենից տնտեսական մարդասպանների ջոկատ չի էլ ներկայացնում, ապա անկասկած գտնվում է նմանների անմիջական ազդեցության տակ, որովհետև քաղաքական ու առավել ևս աշխարհաքաղաքական համակարգերում նման զուգադիպություններ չեն լինում էլի...