Գերմանիան պատրաստ է ցանկացած սպառազինություն ուղարկել Ուկրաինա


23:34 , 21 ապրիլ, 2022
Lurer.com-ը գրում է.
Գերմանիան պատրաստ է ցանկացած սպառազինություն ուղարկել Ուկրաինա, այսպիսի հայտարարության մասին  հայտնել է Reuters-ը հղում անելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքին։
 
Նախարարը նաև հայտարարել է գերմանական արտադրության ժամանակակից ծանր տեխնիկայի առաքման հարցը քննարկելու պատրաստակամության մասին՝ մանրամասնելով, որ կառավարությունն ուսումնասիրում է դրա օգտագործման և պահպանման հարցը Ուկրաինայում։
 
Ավելի վաղ Բունդեսթագի զինված ուժերի հատուկ ներկայացուցիչ Եվա Հոգլը հայտարարել էր, որ Գերմանիան Ուկրաինային չի մատակարարի իր ունեցած բոլոր տեսակի զենքերը։