ՔՊ-ական Խաչատրյան Վիգենը հայտարարել է, թե ճիշտ կլիներ «ազգությամբ հայեր» ընդգծումը հանել ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջից


21:47 , 21 ապրիլ, 2022

Ո՞վ է ազգությամբ Վիգեն Խաչատրյանը

ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ-ական Խաչատրյան Վիգենը հայտարարել է, թե ճիշտ կլիներ «ազգությամբ հայեր» ընդգծումը հանել ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջից: «Ես դեմ եմ «ազգությամբ հայեր»-ի ընդգծմանը։ Մի քիչ վիրավորական էլ է, երբ մարդուն ասում են՝ արի ապացուցի, որ դու հայ ես»,-հայտարարել է Խաչատրյանը՝ որպես իր տեսակետի հիմնավորում բերելով այն երկրների օրինակը, որտեղ անձնագրում չի նշվում ազգությունը:

Կոսմոպոլիտ հովերով տարված Վիգեն Խաչատրյանը բավական վտանգավոր, ապազգային գաղափար է առաջ քաշում՝ փորձելով այն հիմնավորել իբր քաղաքացիություն ստանալու հարմարավետությամբ: Իսկ հետաքրքիր է՝ ի՞նչ է գրված Վիգեն Խաչատրյանի անձնագրում, հա՞յ, թե՞ ասենք տաճիկ: Ինչո՞ւ տաճիկ, այլ ոչ թե ասենք հնդիկ: Շատ պարզ պատճառով՝ Խաչատրյանի առաջ քաշած գաղափարն իրականում թրքամետ, թրքանպաստ, ապազգային իդեա է, որի ընդունման դեպքում նույն թուրքերը,որոնք հեշտությամբ հայերեն են սովորում, կարող են շատ հեշտ ու հանգիստ դառնալ ՀՀ քաղաքացիներ՝ առանց սեփական ազգությունը բացահայտելու: Նպատակն էլ շատ պարզ է՝ ներթափանցել Հայաստան, ներսից երկիրը գրավել, հետո գնալ բացահայտ բախման՝ գրեթե առանց դիմադրության: Ի դեպ՝ արցախյան վերջին պատերազմի ժամանակ, ըստ որոշ տվյալների կամ պնդումների, հայկական անձագրերի հետ կապված մանիպուլյացիաներ արվել են, և որոշ թվով ազերիների տրվել են հայկական աձնագրեր: Վիգեն Խաչատրյանի նպատակը Հայաստանում բյուրոկրատական քաշքշուկների կրճատման անվան տակ թուրք-ազերիական տանդեմի համար պարարտ հող նախապատրաստելն է: Սա ուղղակի ակնհայտ է՝ նկատի ունենալով, թե ինչպիսի թրքասերի հետ գործ ունենք:

Փաստորեն՝ այս իշխանությունները Հայաստանի դեմագրաֆիական խնդիրները լուծելու հայադավ գործիքակազմ են ցանկանում ներդնել, որի արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում ժողովրդագրական պատկերը մեր երկրում կարող է անճանաչելիորեն փոխվել՝ հոգուտ թուրքերի, բնականաբար։