Նիկոլի ՌԴ կատարած այցը մեղմ ասած, ոչ ադրյունավետ էր՝ առնվազն հայկական շահերի սպասարկման տեսանկյունից


17:50 , 21 ապրիլ, 2022

Մոսկվան Նիկոլին բոյկոտո՞ւմ է

Մինչ Նիկոլը պատրաստվում է Ռուսաստանից տուն հետդարձի, բավական տհաճ լուր է ստացվել այս օրերին ՀՀ վարչապետին հյուրընկալած երկրից. Սանկտ Պետերբուրգում բացումից մեկ օր առաջ չեղարկվել է «Ռուսաստան՝ իմ պատմությունը» պատմական զբոսայգում կայանալիք «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան։ Հայաստանի տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիայի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ տեղի ունեցածը բոլորի համար անսպասելի է եղել, իսկ խնդրի լուծման ուղղությամբ իրականացված ջանքերն ապարդյուն են անցել:

Ինչի՞ հետևանք է այս քայլը, արդյոք կապ կա՞ Նիկոլի կատարած այցի ու տեղի ունեցածի միջև, թե՞ ընդամենը պատահական համընկնման հետ գործ ունենք:

Անկասկած, չարդարացված լավատեսություն է թվում վերջին տարբերակը՝ նկատի ունենալով այն, որ նման բաները սովորաբար սպոնտան բնույթ չեն կրում: Հետևաբար՝ ի՞նչն է պատճառը, որ չեղարկվել է: Օրինակ՝ Նիկոլի գաղտնի խնդրանքո՞վ է չեղարկվել՝ ասենք չստվերելու հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հաշտեցման պրոցեսը՝ (Նիկոլն առաջին հերթին սպասարկում է թուրք-ազերիական տանդեմի շահերն ու հետո միայն սեփական երկրի), որին, դատելով ընդունված հայնի 30 կետանոց հայտարարությունից, կողմ է նաև Ռուսաստանը, թե՞ ընդհակառակը՝ նախաձեռնողականություն է դրսևորվել հենց ռուսական կողմից՝ ասենք չստվերելու ռուս-ադրբեջանական կամ ռուս-թուրքական հարաբերությունները կամ գուցե Նիկոլին ինչ-որ բան հասկացնելու: Չի բացառվում նաև, որ տեղի ունեցածը հետևանք է ասենք ՌԴ-ում արդբեջանական համայնքի կողմից թափած մեծ փողերի՝ հայանպաստ օրակարգերը հետ մղելու նպատակով. հատկապես հեղափոխությունից հետո հայկական համայնքի ազդեցությունը ՌԴ-ում բավական թուլացել է, իսկ թշնամական համայնքինն՝ ուժեղացել:

Բոլոր դեպքերում տեղի ունեցածը անխուսափելի հարցեր է առաջ բերում հատկապես Նիկոլի՝ ՌԴ կատարած այցի համատեքստում ու ևս մեկ անգամ համոզում, որ այն, մեղմ ասած, ոչ ադրյունավետ էր՝ առնվազը հայկական շահերի սպասարկման տեսանկյունից: