IKEA-ն, Zara-ն և Bershka-ն կարող են վերադառնալ Ռուսաստան


14:58 , 21 ապրիլ, 2022

Կահույք արտադրող շվեդական IKEA-ն և իսպանական Inditex ընկերությունը, որին պատկանում են Zara և Bershka ապրանքանիշերը, ուսումնասիրում են լոգիստիկայի վերաձևակերպման հնարավորությունը՝ ռուսական շուկա վերադառնալու համար, ասել է ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Վիկտոր Եվտուխովը, գրում է msk1.ru-ն։ 

Նմանատիպ իրավիճակում է գտնվում նաև IKEA-ն, որը հնարավորություններ է փնտրում ապրանքների ամբողջական տեսականին ապահովելու համար։

Եվտուխովը նաև ասել է, որ ընկերությունների գործունեության դադարեցումը կապված է ոչ թե Ուկրաինայի ռազմական հակամարտության հետ, այլ նյութատեխնիկական խնդիրների ու ապրանքների մատակարարման հետ։

«Նրանք չեն ցանկանում հեռանալ, քանի որ ռուսական շուկան մեծ է։ Նույնը վերաբերում է Inditex-ին։ Ասում են՝ կարևոր է ռուսական շուկան»,- ընդգծել է Վիկտոր Եվտուխովը։