Եգիպտոսը և Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը


11:04 , 27 օգոստոս, 2013

Վերջերս Եգիպտոսում ակտիվացել են կոչերը` ճանաչելու Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ընդունման համար։ Մի քանի օր առաջ նախագահի այսպես կոչված ոչ պաշտոնական Twitter-ի ըքաունթից նյութ տարածվեց, թե կճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Թեպետ շրջանառվում է, որ դա նախագահին չի պատկանում, սակայն Եգիպտոսում հակված են հավատալ, որ պարզապես հասարակական կարծիք ստուգելու համար է արվում, քանի որ նախագահականը անգամ չի պայքարում այդ «կեղծ» ըքաունթը ջնջելու դեմ։
Այսօր էլ ինտերնետում ամենամեծ ընթերցալսարան ունեցող «Youm7» թերթը հրապարակեց, թե Ահմեդ Նասսար անունով մի փաստաբան դիմել է դատարան` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար։ Հայցը ներկայացված է անցումային շրջանի նախագահի և վարչապետի դեմ։
Genocide article
Մի քանի այլ թերթեր, մասնավորապես «Էլ–Բալադ» և «էլ–Վաֆդ» թերթերը, նույնպես անընդհատ շրջանառում են նույն բովանդակությամբ լուրեր։ Մանրամասներ կարող եք գտնել Facebook-ի էջում, որտեղ հավաքված է ամբողջ տեղեկատվությունը։