09:45 , 27 օգոստոս, 2013
Panarmenian.net-ը գրում է.
Նախօերին, ժամը 20.31-ին ԱԻն տեղեկատվություն է ստացվել, որ Իսահակյան թաղամասի թիվ 1/2 շենքի 3-րդ մուտքի 7-րդ հարկի վերելակի հորանի և խողովակաշարի արանքում հայտնաբերվել է նռնականման առարկա:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատի սակրավորական խումբը:
Վերելակի և ջեռուցման խողովակաշարի միջնամասում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ առանց պայթուցիչի, որը հանձնվել է ոստիկանության աշխատա¬կից¬ներին: