Եթե մի երկու ռեկտորի դատեն՝ ունեցվածքի բռնագանձումով, մնացածը լավ կաշխատեն


09:41 , 27 օգոստոս, 2013

Կառավարությունը ստուգումներ է սկսել բուհերում, հատկապես այն բուհերում, որտեղ վարձերը բարձրացրել են: Զավեշտալին այն է, որ այդ համալսարանների ռեկտորներն ու այլ ներկայացուցիչները հայոց ողբն էին անում, հենց հարցը գնում էր այն բանի մասին, թե այ բալամ, էդ մատուցած ծառայություններիդ անունն ի՞նչ ա, ու տված կրթության որակն ի՞նչ վիճակում ա, որ եվրոինտեգրված գներ եք դնում: Ընդհանրական պատասխանն այս էր. փողը քիչ ա, չի հերիքում, չենք կարողանում դասախոսներին նորմալ աշխատավարձ տա՜նք... Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ խախտումներ են բացահայտվել ստուգումների հենց սկզբում...

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրել է, որ մեր որոշ բուհերում հաստիքային ցուցակները ստուգելիս հայտնաբերվել են մեռյալ հոգիներ, ովքեր, փաստացի ոչ մի աշխատանք չանելով, բավականին բարձր աշխատավարձեր են ստացել: Դրանք բնականաբար բուհերի ղեկավարությսոն ծանոթ բարեկամներն են եղել: Մյուս բավականին տարածված խախտումը եղել է տվյալ բուհի սեփականություն հանդիսացող տարածքների բիզնես շահագործումից ստացված եկամուտների յուրացումը: Թերթի տվյալներով` համալսարաններն արտոնություններ ունեն, համաձայն որոնց՝ այդ հողատարածքների համար նրանք հողահարկ եւ գույքահարկ չեն վճարում։ Բուհերի ղեկավարությունը կարող է այդ տարածքների վրա բիզնես կազմակերպել եւ այդտեղից առաջացած կամ գոյացած գումարներն ուղղորղել ղեպի բուհը, այլ ոչ թե անձնական գրպանները, և ըստ թերթի` այդ գումարները յուրացնում են որոշ ռեկտորներ...

Էն, որ կրթական համակարգում վաղուց արդեն հետապոկալիտիկ վիճակ ա, նորություն չի, էն, որ որոշ ռեկտորներ ու բուհական ղեկավարության ներկայացուցիչներ իրենց ցարիբոգ են համարում իրենց միկրոկայսրություններում, դա էլ կարծես թե սովորական է դարձել, բայց այս ամենի պատճառը թույլ վերահսկողությունն ու համակարգի կոռումպացվածությունն է: Հիմա եթե այս ստուգումների արդյունքում բռնեն ու քրեական գործ հարուցեն, մի երկու ռեկտորի դատեն՝ ունեցվածքի բռնագանձումով, մնացածները 10 անգամ կմտածեն, մինչև մեկ էլ թանկացումներից ծպտալը ու բուհական փողերը յուրացնելը:

Հ.Գ. Ի դեպ, ահագին հաճելի էր իմանալ, որ իմ համալսարանը՝ ՀՊՄՀ-ն (Մանկավարժականը), չի թանկացրել ուսման վարձը: Եթե չեմ սխալվում, պետականներից մենակ Մանկավարժականն ու Ֆրանսիականը չեն թանկացրել (խոսքն այս տարվա մասին է):