Armsport.am-ը գրում է.
«Այաքսի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Վիկտոր Մալոն, արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Ըստ աղբյուրի՝ 24-ամյա պաշտպանը սկսել է Բարսելոնայում բնակարան փնտրել։
Աղբյուրը նաև նշում է, որ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավին ևս կողմ է տրանսֆերի իրականացմանը, քանի որ, ըստ վերջինիս, Մարտինեսի խաղային որակները համապատասխանում են կատալոնացիների խաղամակարդակին և ֆուտբոլային փիլիսոփայությանը։