Մելքոնյան Գագոն անուղղակիորեն կրկնում է Ալեքսանյան Վահագի լոլոները


17:47 , 20 ապրիլ, 2022

Տաքուկ հետույքներն՝ ըննդեմ Արցախի

Չգիտես ինչ բարոյական իրավունքով գեներալի ուսադիրների արժանացած Մելքոնյան Գագոն շարունակում է հետույք պատռել՝ շեֆությանը հաճոյանալու համար:

Անդրադառնալով իշխանությունների՝ պատերազմից ի վեր Արցախ չայցելելու փաստին՝ հայտարարել է. «Իշխանություններն ի՞նչ պիտի անեն Արցախում… Իշխանություններն, ինչքան գումար պետք է Արցախին, պետքա է էդքան գումար տան, որ արցախցին լավ ապրի, արցախցին մնա իրա հողի վրա: Էսա իշխանությունների արած գործը, որ պիտի անեն: Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը չգնաց Արցախ: Ձեր ի՞նչ գործնա, դուք գնացի՞ք, գնացիք ի՞նչ արիք, հասա՞ք Արցախ…»:

Մելքոնյանի հայտարարություններն, իհակե, միայն նրա «ստեղծագործ» մտքի արգասիքը չեն. իշխանությունները որոշել են աչքակապություն անել ու փողով գնել հանրային վստահությունը: Փաստորեն՝ Մելքոնյան Գագոն անուղղակիորեն կրկնում է Ալեքսանյան Վահագի լոլոները՝ 144 մլրդ դրամի մասին՝ հենց դա ներկայացնելով որպես արցախասիրության հաստատ առհավատչյա, անտեսելով հայրենիքից հօգուտ ազերիների հրաժարվելու անհերքելի փաստը (չնայած գագոների համար Արցախն ի՞նչ հայրնեիք):
Մյուս կողմից՝ նկատելի է նաև վայ գեներալի թաքուն ուրախությունը՝ կապված ընդդիմության կողմից Արցախ կատարած վերջին այցի անհաջող փորձի հետ. երևի տեղյակ է, որ առաջին հերթին իշխանությունների գործադրած ջանքերի պատճառով էր, որ ընդդիմադիր պատգամավորներին այդպես էլ չթողեցին Արցախ:
Տեղի է ունենում Հայաստանից Արցախի օտարման պրոցես, որ անշրջելի է դառնում նախևառաջ գագիկմելքոնյանների անատամության, մորթապաշտության ու արծաթսիրության պատճառով: Ողբերգությունն այսօր կայանում է նրանում, որ նեկայիս իխանություներն ու նրանց մելքոնյանատիպ մանկլավիկները մատը մատին չեն տալիս նույն արտաքին ուժերի մոտ Արցախի ու Հայաստանի ազգային շահերը պաշտպանելու համար՝ վախենալով, ըստ երևույթին, պատժից՝ աթոռի կորստից. հազիվ են հետույքները տեղավորել փափուկ աթոռներում ու տաքացրել՝ դրանք պատրաստելով թշնամու համար: Լազա՜թ…