Բեյլը չի օգնի Ռեալին՝ Օսասունայի դեմ խաղում


16:49 , 20 ապրիլ, 2022

Armsport.am-ը գրում է․

«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը չի մասնակցի Իսպանիայի Պրիմերայի 33-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղին, հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Թե ինչու է բացակայելու Բեյլը, չի հաղորդվում:

«Օսասունա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 20-ին և կմեկնարկի 23:30-ին:

Բեյլը 2013 թվականից է հանդես գալիս «Ռեալի» կազմում: Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնության 5 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: