Լարված իրավիճակ Արմավիրի մարզում. Նոր Արմավիր և Նալբանդյան գյուղերի բնակիչները փակել են ճանապարհներ. shamshyan.com


00:30 , 20 ապրիլ, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Ապրիլի 19-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Վաղ առավոտից Նոր Արմավիր և Նալբանդյան գյուղերի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են գյուղերը Արմավիրին կապող ճանապարհը և պահանջում են, որպեսզի կառավարությունը լսի իրենց  և խնդիրը լուծեն hօգուտ գյուղացու:

Գյուղացիներն ասել են, որ 30 տարի է երթևեկել են  անբարեկարգ ճանապարհներով: Միայն վերջին  2 տարում  Նոր Արմավիրում ունեցել են որակյալ ասֆալտ, սակայն ճանապարհները նորից վնասվել են, որովհետև այդտեղով անցնում են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի ավազի հանքերից դուրս եկող,  60-70 տոննա ավազով բարձված բեռնատարները։