Նիկոլի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, որի հետհեղափոխական Հայաստանում ունեցած հատուկ ստատուսի մասին գիտեն շատերը, վերջնականորեն լքել է Հայաստանը


00:26 , 20 ապրիլ, 2022

Սիփանը թռել է

Համացանցում տարածվել են տեղեկություններ այն մասին, որ Նիկոլի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, որի՝ հետհեղափոխական Հայաստանում ունեցած հատուկ ստատուսի մասին գիտեն շատերը, ըստ երևույթին, վերջնականորեն լքել է Հայաստանը: Ասում են՝ պատերազմի կրակներում այրվող Ուկրաինայից, որեղ բիզնես գործունեություն էր ծավալում, հիմա էլ տեղափոխվել է Գերմանիա՝ փոխարենը Հայաստան վերադառնալու:

Պատերազմից հետո, շատերը նկատած կլինեն, ՔՊ-ականների շատ կոնկրետ մի կաստա Հայաստանից ուղղակի փախավ: Օրինակ՝ Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու հանգամանքը դիտարկվում է ուղիղ փախուստ: Բացի այդ՝ խոսակցություններ էին շրջանառվում, որ նույն Հրաչյա Հակոբյանին են ուզում Կանադայում դեսպան նշանակել և այսպես շարունակ: Կոնկրետ Սիփանի մասով, իհարկե, դեռ պարզ չէ, թե ինչով է Գերմանիայում զբաղվելու կամ կոնկրետ ինչ նպատակով է հասել այնտեղ, բայց այն, որ նա չի ցանկանում իր բախտը կապել Հայաստանի հետ, արդեն իսկ բավական խոսուն փաստ է: Չի ցանկանում,քանի որ ուղղակի թքած ունի սեփական հայրենիքի վրա ու նախընտրում է տաքուկ վայրերում բույն դնե՞լ, թե՞ ինչ-որ բան գիտի, որի մասին անտեղյակ են շատերն անգամ ՔՊ-ում: Հնարավոր է՝ շատ նեղ մի իշխանական շրջանակ տեղյակ է, թե ինչ վատ օրեր են սպասվում Հայաստանին ու հրաժարվում է սեփական կյանքն ու բարեկեցությունը դնել հարվածի տակ:

Մյուս կողմից՝ կոնկրետ Սիփանի պարագան կարող է պայմանավորված լինել բացառապես բիզնես նկատառումներով. Հայաստանն ի՞նչ երկիր է, որ այստեղ ներդրումներ անես, փող թափես: Բացի այդ՝ եթե փող թափես ու ներդրումներ անես, անհայտ ծագման փողերը հարցեր են առաջ բերելու՝ որտեղի՞ց այդքան, թալանե՞լ են,թե՞ վաստակել և այլն, իսկ դա քաղաքականապես խնդրահարույց կարող է լինել:

Սիփանների համար Հայաստանն ընդամենը խոպան է, որտեղ բոլոր հնարավոր մեթոդներով արտոնված է փող աշխատել, բաց երբեք ներդրուներ չանել: Ոչ մի անձնական բան, միայն՝ բիզնես, իսկ բիզնեսի ամենատարրական օրենքն ասում է, որ ներդրողի համար մեկ առաքելությունն ու պարատականությունը սեփական ներդրումների պաշտպանությունն է: Այ՛ սենց էլ պաշտպանում են: