Նիկոլը պլանավորում է Արցախն ու Հայաստանն էլ դե ֆակտո թուրքերին տալուց հետո մնալ իշխանության, և եթե պահանջվի անգամ արյուն թափել դրա համար, ապա կանի


19:19 , 19 ապրիլ, 2022

Նիկոլ Փաշինյանը վախեցած է

Նիկոլը որոշել է ՊՊԾ-ն հանել ԱԱԾ-ի տակից. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով, որը հայտնվել է շրջանառության մեջ, նախատեսում են պետական պահպանության ծառայությանը տրամադրել վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ՝ այսպիսով այն դուրս բերելով ԱԱԾ համակարգից:

Նման քայլի գնալու հիմքեր Նիկոլ Փաշինյանը, թվում է, չուներ. ԱԱԾ-ն, որի հովանու տակ է այժմ գործում ՊՊԾ-ն, առանց այն էլ իր եթնակայության տակ է: Այնինչ նախագծի ընդունման դեպքում ՊՊԾ-ն, փաստորեն, դառնալու է անմիջապես վարչապետին ենթարկվող կառույց:
Սրա բացատրությունը կարող է մեկը լինել՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է: Ինչի՞ն: Միառժամանակ առաջ ՔՊ-ականներից մեկը մեղադրել էր ընդդիմությանն երկրում հեղաշրջում անելու ցանկության համար: Չի բացառվում, որ Փաշինյանն իրականում այքան էլ չի վստահում ԱԱԾ-ին, ուստի՝ որոշել է սեփական անվտանգության մասին անձամբ հոգալ՝ ՊՊԾ-ն լցնելով միայն իրեն հոգեհարազատ մարդկանցով: Մյուս կողմից՝ Նիկոլին չի կարող չանհանգստացնել այն, որ սեփական առաքելության լիարժեք ավարտից հետո, երբ կկնքվի հայ-ադրբեջանական քիրվայության պայմանագիր՝ հայկական շահերի ու հողերի հաշվին, բնականաբար, առաջ է գալու երկրում իշխանություն պահելու կամ առնվազն անձնական անվտանգությանն առնչվող լրջագույն խնդիրներ: Որքան էլ քարոզվի խաղաղության դարաշրջան, փաստ է, որ դրա ուղղությամբ գործնական քայլերը կարող են իսկապես անկանխատեսելի դառնալ իշխանությունների համար:

Ասել կուզի՝ Նիկոլը պլանավորում է Արցախն ու Հայաստանն էլ դե ֆակտո թուրքերին տալուց հետո մնալ իշխանության,և եթե պահանջվի անգամ արյուն թափել դրա համար, ապա կանի: Ուղղակի կարևորը որ իր արյունը չթափվի, իսկ մնացյալինը հարց չէ: