Պատգամավորի նկարով խոզը ձերբակալվեց


18:27 , 19 ապրիլ, 2022
Քիչ առաջ Ազատության հրապարակում պտտվում էր մի խոզ, որի վրա փակցված էր ԱԺ պատգամավորներից մեկի լուսանկարը։ Ոստիկաններն ու տարածքում գտնվող մարդիկ փորձում էին պարզել, թե ո՞ւմ խոզն է դա։ Ի վերջո, խոզը ձերբակալվեց և տեղափոխվեց անհայտ ուղղությամբ։