«Ժողովուրդ». Թմրանյութ պատրաստած դպրոցի պահակը հեռացվել է


08:53 , 27 օգոստոս, 2013

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Էդիկ Բեգլարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով դպրոցի դասասենյակներից մեկում թմրանյութ պատրաստելու` օրերս բացահայտված դեպքին, այն որակել է խայտառակություն.

 «Այդ թմրանյութը պատրաստել են պահակի սենյակում: Անդրանիկը մեր դպրոցում պահակ է աշխատում 5-6 տարի: Ես խոսել եմ պահակի հետ, նա ինձ ասել է, թե ինքը չի օգտագործել, ու իբր իր հետ եղած այդ տղաներն իր ընկերներն են եղել: Ինչևէ, այդ ամենը թող պարզեն իրավապահները, իսկ ես նրան շատ արագ աշխատանքից հեռացրել եմ»: