Փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի. Պեսկովը՝ Փաշինյանի այցի մասին


14:32 , 19 ապրիլ, 2022
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ փաստաթղթերի փաթեթ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այնուհետև Փաշինյանը նախատեսում է շատ ինտենսիվ շփումներ ունենալ Ռուսաստանի կառավարության մակարդակով, այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի»,- ասել է Պեսկովը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնություն: