08:36 , 27 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Ինչի ասես, որ չեն գնում երկրպագուներն իրենց կուռքի համար: Նրա ետևից թռչում են աշխարհի ծայրը, արտասովոր նվերներ են նվիրում, բաց չեն թողնում ոչ մի համերգ: Նվիրված երկրպագուներ ունի նաև Վերա Բրեժնևան:
Օգոստոսի 25-ին Վերան նրանցից մեկի մասին պատմել էր Instagram-ի իր միկրոբլոգում: Աղջիկը «ռեթվիթ» էր արել Ֆիլիպ Գոնչարով անունով երիտասարդի լուսանկարը, որտեղ նա լեռնագնացի հանդերձանքով կանգնած է Էլբրուսի գագաթին: Տղամարդու ձախ ձեռքում Վերա Բրեժնևայի նկարով դրոշ է:
«Մարդը կարող է միայն մեկ Վերա ունենալ. Էլբրուս 5642 մ»,- լուսանկարի տակ գրառել է Ֆիլիպը:
Ինչպես երևում է, սիրո նման խոստովանությունը հուզել է երգչուհուն, և նա երկրպագուին պարգևատրել է համբուրող «սմայլիկով»։