«Ժողովուրդ». Կարկուտն այս անգամ վնասել է Շիրակի բերքը


08:29 , 27 օգոստոս, 2013

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հանգստյան օրերին Շիրակի մարզի Աշոցք, Կրասար և Զույգաղբյուր համայնքներում ուժեղ կարկուտ է տեղի ունեցել, ինչի արդյունքում վնասվել են գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ և բանջարաբոստանային տնտեսություններ:

 Կարկուտի հասցրած վնասի չափը ճշտելու և գնահատելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Զույգաղբյուրի համայնքապետ Գոռ Սուքիասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ մարզպետարանի համապատասխան աշխատակիցները եկել են, նայել կարկուտի հասցրած վնասի չափը ու գնացել: Սակայն ոչինչ չեն խոստացել կարկուտի վնասը փոխհատուցելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ միայն իրենց գյուղում վնասվել է մոտ 10 հա ցորեն ու գարի: