«168 ժամ». «Նաիրիտը» տանո՞ւմ են փակման


08:15 , 27 օգոստոս, 2013

168 ժամը գրում է.

«Մեր տեղեկություններով, բրիտանական Jacobs ընկերությունն ավարտել է բնապահպանական աուդիտը «Նաիրիտ» գործարանում և եզրակացությունը ներկայացրել ՀՀ կառավարությանը։

Հիշեցնենք, որ այս նույն ընկերությունը ռուսական նավթագազային «Իտեռա գրուպի» հրավերով անցած տարի «Նաիրիտում» անցկացրել էր ֆինանսական աուդիտ և գնահատել գործարանի արդիականացման ծրագիրը։

Այս անգամ, ըստ մեր աղբյուրների, աուդիտն անցկացվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրավերով։ Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ բրիտանացիների եզրահանգումները բոլորովին ուրախալի և հուսադրող չեն «Նաիրիտի» համար։ Նրանց գնահատմամբ՝ գործարանը կարելի է աշխատեցնել միայն արտադրության բուտադիենային տեխնոլոգիայով և ոչ մի դեպքում չի կարելի վերագործարկել կաուչուկի արտադրության ացետիլենային եղանակը։

Բրիտանացի մասնագետների այս եզրահանգումը նշանակում է, որ «Նաիրիտն» առնվազն 2-3 տարի չի աշխատելու՝ մինչ վերազինում կատարվի»,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։