Համաշխարհային բանկը նվազեցրել է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը մինչև 3,2 տոկոս


00:42 , 19 ապրիլ, 2022

Armenpress.am-ը գրում է.

Համաշխարհային բանկը 2022 թվականի համար համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը 4,1 տոկոսից իջեցրել է մինչև 3,2 տոկոս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելփասը:

Դեւիդ Մելփասը տնտեսական ակտիվության դանդաղեցման գործոններից է անվանել Ուկրաինայի իրադարձությունները, Չինաստանում կորոնավիրուսային արգելափակումները, էներգակիրների, պարարտանյութի, սննդամթերքի գների բարձրացումը, տոկոսադրույքների բարձրացման մեծ հավանականությունը: