Գռզոն մոռացել է վազելինը


16:30 , 18 ապրիլ, 2022
Ո՞րն է Գռզոյի տարերքը: Փո՞ղը, սպեկուլյացիա՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանը: Գռզոյի տարերքը քծնանքն է՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին,որի նպատակն է՛լ ավելի մեծ փողեր աշխատելն է՝ սպեկուլյացիա իրականացնելով:

Օրերս լրագրողների հետ զրույցում Գռզոն կիսվել է Նիկոլից ստացած իր տպավորություններով ու հայտաարել.«Մի հետաքրքիր տեսակի ղեկավար է դարձել. ոչ մեկի հասցեին ավելորդ ոչինչ չի ասում, ոչ մեկին չի մեղադրում, ամեն ինչում Հայաստանի շահն է փնտրում, առավոտ 8-ին գնում է աշխատանքի, այլ տեղեր չի գնում՝ բացի պետական պարտադիր այցերի կամ… Բավականին լավ է սովորել համալսարանում, բավականին դժվար ճանապարհ է անցել… Նիկոլ Փաշինյանի կենցաղն էլ է մտավրականի կենցաղ..Մեկ էլ մի շատ կարևոր բան կա, որ ինձ դուրա գալիս իրա մոտ՝ ինքը պայմանավորվածություններ չի խախտում, աչպարարությամբ չի զբաղվում…»:

Գռզոն,փաստորեն, վարքագիր է, բայց ոչ թե միջնադարյան,այլ ժամանակակից: Միայն թե Ժամանակակիցներն, եթե բխեցնենք Գռզոյի խոսքերից, միջնադարյաններից տաբերվում են նրանով, որ վարքագրության իրենց օբյեկտի ապրածը շարադրում են հակառակից: Կոնկրետ Գռզոյի դեպքում Նիկոլ Փաշինյանի կյանքի շարադրումը հակառակից մեկ նպատակ ունի՝քծնանքը. նա բնավ պատմագիր չէ,այլ` ընդամենը պրագմատիկ բուրժուա,որ հստակ գիտակցում է Նիկոլին ուղղված քծնական խոսքերի ամեն մի հնչյունի գինը՝ բառiս բուն իմաստով:

Անշուշտ, չարժե մեկիկ-մեկիկ անդրադառնալ Գռզոյի երևակայած Նիկոլ Փաշինյանի պատկերին՝ցույց տալու դրա ողջ սնամեջությունը: Յուրաքանչյուրը դրանում համոզվելու համար ընդամենը պետք է մեկ-մեկ դիտի Փաշինյանի խորհրդարանական ելույթներն ու իմանա նրա կյանքի որոշ հայտնի մանրամասներ՝ինչպես է համալսարան ընդունվել,ինչպես են դրանից նրան դուրս թողել, Ալիևի մասին ինչ կարծիք ունի,ինչպես է Շուշին բնութագրել և այլն:

Այստեղ հարցը ոչ թե Նիկոլի ով լինել-չլինելն է, այլ՝ այն, թե ինչ միջոցներով է Գռզոն փորձում սիրաշահել իր հովանավորյալին: Կարելի՞ է,արդյոք, հետևություն անել, որ Նիկոլը բարդույթավորված մեկն է, ու եթե չլինեին Գռզոյի դիֆերամբները, նա կկորցներ իր հինգերորդ կետը: Որքա՞ն է վերցնում Նիկոլից Գռզոն՝ նրան շողոքորթելու, օճառվելու համար, որ այդ օճառով հետո փող լվանալու հնարավորություն ունենա:

Ախր ամեն ինչին ձև ու շնորհք կա, տնաշեննե՛ր, բայց սե՞նց, առանց վազելի՞ն: