05:28 , 27 օգոստոս, 2013
Վեհափառ Հայրապետը՝ ԳԱՐԵԳԻՆ Բ-ն, իր ծննդյան օրվան նվիրված հանդիսության ժամանակ հայտարարեց, որ ինքը հավատացյալներին չի բաժանում երկու մասի, բոլորը հայ եկեղեցու զավակներն են՝ անկախ այն բանից, թե ով ինչ կեցվածք ունի... Պարզվում է, որ սա էլ եկեղեցական պոպուլիզմ է... Ապացո՞ւյց. քիչ առաջ ներկայացվեց «Շողակաթ» հեռուստատեսությամբ մի նյութ, որի կենտրոնում իմ խոսքը պիտի լիներ... Բայց՝ «մոնտաժել» էին... Դե ես հանդգնել եմ մի քանի «դառը» խոսքեր գրել ու ասել... Չգիտեմ, դա արվել է կաթողիկոսին դուր գալո՞ւ նպատակով, թե՞ հեռուստատեսությունն է որոշել այլևս Մութաֆյան ազգանունը չհնչեցնել իր եթերից, բայց գլխավորն այն է, որ բացահայտվում են հայ եկեղեցու առաջնորդի՝ հավատացյալներից ոմանց հանդեպ անհանդուրժողության դրսևորումներ... Հարգելի շողակաթցիներ, հիմա ձեզ «մատ» անեմ. ձեզանից ոչ մեկը չէր կարողանա գրել այնպիսի հոդված կաթողիկոսի հոբելյանի առթիվ, ինչպիսին ես եմ գրել՝ նրա ծննդյան 60 ամյակի օրերին... Այնպես որ, շատ մի քծնեք ու կռացեք, կարող է այդպես էլ մնաք...