Տոնոյանը, որ, փաստորեն, Նիկոլի ադրբեջանասիրության վերջնարդյունքում պատժվել է՝ պարգևատրվելու փոխարեն, ևս մեկ անգամ պատռում է ժողվարչապետի դիմակը


14:33 , 18 ապրիլ, 2022
Նիկոլին մատնել են: Մատնողն էլ պատահական մարդ չէ, այլ մեկն, ում հետ Նիկոլն, առանց խղճի խայթ զգալու, 2020-ի արյունոտ խրախճանքն էր բեմադրում Ղարաբաղում՝ շատ լավ իմանալով՝ ինչ է լինելու, ոնց է լինելու, որքան է տևելու ու մինչև ուր:

Տոնոյան Դավիթն է հերքել ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլի հայտարարությունները՝ սաղավարտների ու բաճկոնների պակասի վերաբերյալ, երբ մարդկանց հիմարի տեղ դնելով՝ ՔՊ-ականների պարագլուխը հայտարարել էր, թե իբր խնդրի մասին առաջին անգամ իմացել է պատերազմից մի քանի օր անց միայն: Տոնոյանը, մասնավորապես, հայտարարել է, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների, զրահաբաճկոնների պահանջարկը ներկայացված են մի ծրագրում, որը վերջին անգամ վերահաստատել է Փաշինյանի կառավարությունը:

Այս ամենը կարող է մի քանի բացատրություն ունենալ՝ կա՛մ Նիկոլը փաստաթուղթ կարդալու սովորություն չունի՝ Կառավարությունում այն հաստատելուց կամ մերժելուց առաջ, կա՛մ ուղղակի գործ ունենք հերթական ստորության հետ. Նիկոլն ուղղակի գցում է պատասխանատվությունն իր վրային: Իհարկե, 3-րդ տարբերակ էլ կարող էր լինել՝ Տոնոյանի՝ Նիկոլին ամեն գնով վնասելու տարբերակը, բայց դե դա մեռելածին տարբերակ է՝ նկատի ունենալով նախկին նախարարի կողմից ներկայացված փաստերի հեշտ ստուգելիության հնարավորությունը:

Տոնոյանը, որ, փաստորեն, Նիկոլի ադրբեջանասիրության վերջնարդյունքում պատժվել է՝ պարգևատրվելու փոխարեն, ևս մեկ անգամ պատռում է ժողվարչապետի դիմակը: Իհարկե, լավ բան է անում, բայց միևնույն ժամանակ ինքն էլ է, ըստ երևույթին, շատ լավ հասկանում, որ միևնույնն է՝ չի կարողանալու խուսափել պատասխանատվությունից՝ անկախ Հայաստանի ղեկավարի ով լինելու հանգամանքից:

Բայց արդարության հասնելու համար նախ պետք է պատժել դավադրության գլխավոր կազմակերպչին՝ Նիկոլին, հետո մտածել հանցակիցներին պատժելու մասին. սուբորդինացիան չի կարելի խախտել՝ այն էլ այս դեպքում: