Ուկրաինայում 9 հումանիտար միջանցքի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել


14:55 , 16 ապրիլ, 2022

Ուկրաինայի իշխանությունները մտադիր են ապրիլի 16-ին հումանիտար միջանցքներով խաղաղ բնակիչների տարհանում իրականացնել: 

«Համաձայնեցվել են ինը հումանիտար միջանցքներ»,- հայտնել է նա:

Մասնավորապես, հումանիտար միջանցքներ կբացվեն Մարիուպոլից, Բերդյանսկից, Տոկմակից, Էներգոդարից դեպի Զապորոժյե, ինչպես նաև Սևերոդոնեցկից, Լիսիչանսկից, Պոպասնայայից, Գոռնոյեից ու Ռուբեժնոյեից դեպի Բախմուտ: