«Համաձայն չեմ»․ Գյումրիում բողոքի ակցիա է՝ Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ


11:58 , 16 ապրիլ, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին Գյումրիում է: Նրա այցին զուգահեռ Գյումրիում «Համաձայն չեմ» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում. ակցիայի մասնակիցները «Համաձայն չեմ» գրությամբ ժապավեններ են պարզել և իրենց դժգոհությունն են հայտնում երկրում տիրող իրավիճակի, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության վերաբերյալ։

Շարժման համակարգող Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է, որ սա շարժման առաջին ակցիան է և հետագայում ավելի ակտիվ գործողությունների կդիմեն:

Նշենք, որ ակցիան հսկում են մեծ թվով ոստիկանականներ։