Ճապոնիան Ուկրաինային 102 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի


22:57 , 15 ապրիլ, 2022

Armenpress.am-ը գրում է.

Ճապոնիայի կառավարությունը Ուկրաինային 13 միլիարդ իեն (մոտ 102 միլիոն դոլար) օգնություն կտրամադրի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը:

«Այսօր կառավարության նիստում Ճապոնիայի կառավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 13 մլրդ իենի չափով օգնության վերաբերյալ: Դրանք արտոնյալ միջոցներ են մեր երկրի, մեր ժողովրդի առաջնահերթ կարիքները ֆինանսավորելու համար»,-հայտնել է Շմիգալը, որի տեսաուղերձը հրապարակվել է վարչապետի Տելեգրամ ալիքում:

Նա նաև նշել է, որ ֆինանսական օգնության մասին բանակցությունները Ուկրաինան վարում է  բոլոր մակարդակներում եւ բոլոր նրանց հետ, ովքեր կարող են և պատրաստ են օգնել: