Գռզոյի մուղամային կլկլոցը


15:36 , 15 ապրիլ, 2022
Գռզոն շարունակում է բայաթի քաշել «խաղաղության դարաշրջանի» մասին:
Լրագրողների հետ զրույցում մատնացույց անելով Եվրոպայի՝ 20-րդ դարասկզբի պատմոթյունը, պետությունների միջև տիրող բարդ հարաբերություններն ու արյունալի պատերազմները, որոնք, ըստ Գռզոյի, շատ ավելի այունալի էին, քան վերջին 30 տարվա հայ-ադրբեջանական իրադարձությունները՝ Նիկոլիստ օլիգարխը շտապել է արձանագրել.«…Բայց նրանք մի պահ կանգնել են և դրանից հետո սկսել են զարգանալ, զարգանալուց հետո սկսել են թելադրել»:

Գռզոն, փաստորեն, բավական ռոմանտիկ մարդ է: Գռզոն ծաղիկներ ու փափուկ խաղալիքներ էլ կսիրի: Հարց՝ Գռզոյին՝թուրքն եվրոպացի՞ է: Թուրքը ֆաշիստ է: կոնկրետ Ադրբեջանը ֆաշիստական արհեստածին գոյացություն է, իսկ Էրդողանը՝ «Մուսուլման եղբայրների» հալալը: Սիրառատ գռզոյից ընդամենը պահանջվում է բացել ասենք ադրբեջանական որևիցե դպրոցական դասագիրք՝ ասենք մաթեմատիկայի (է՛լ չասած պատմության)՝ տեսնելու սեփական ռոմանտիզմի դատարկությունը: Եվրոպացիները ֆաշիստների՞ հետ են եղբայրություն անում: Եվրոպացինեը ֆաշիզմը ֆիզիկապես ոչնչացրել են ու օրենքով արգելել անգամ դրա խորհրդանիշները: Հրեաներից էլ ոչ միայն ներողություն են խնդրել, այլև ցայսօր փոխհաուցում են զոհերին ու նրանց սերունդներին: Թուրքիան ճանաչե՞լ է ցեղասպանությունը, թե՞ պատրաստվում է նոր ցեղասպանություն հրահարել առայժմ միայն Արցախի, իսկ հետագայում ողջ ՀՀ-ի տարածքում:Ի գիտություն Սուքիասյան խաչատուրի՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը մեզ համար կարևոր է գուցե ոչ այնքան փոխհատուցման տեսանկյունից, որքան՝ դրա կրկնության բացառման: Ի գիտություն գռզոների, որոնք այսօր վխտում են Կառավարության ու Ազգային ժողովի շենքերում, թուրք-ազերիական տանդեմին պետք չէ Հայաստանի հետ զարգանալ, թուրք-ազերիական տանդեմին պետք է Հայաստանի հաշվին զարգանալ:

Ուստի՝ թուրքերը չեն պատրաստվում Գռզոյի հետ առևտուր անել. «կտավատ» անելուց հետո իրեն էլ են մորթելու ճիշտ պահին, ճիշտ տեղում՝ աշխարհաքաղաքական համապատասխան մթնոլորտի դեպքում:
Եվրոպայի ժողովուրդների 20-րդ դարասկզբի պատմությունը վկայակոչելուց առաջ նախ ծանոթացե՛ք հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերի հետ, պարոնա՛յք էֆենդիներ: