Ամերիկուհին սեփական թաղումից 13 օր անց հարություն է առել


22:43 , 26 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում ապրող ընտանիքն իսկական ցնցում է ապրել, երբ իր մահացած 50-ամյա հարազատին ողջ և առողջ է հայտնաբերել: Ինչպես տեղեկացնում է Metro տաբլոիդը՝ 50-ամյա Շարոլին Ջեքսոնը դուրս է եկել տանից և կորել է: Կնոջ ազգականները փորձել են գտնել նրան և վերջիվերջո ոստիկանություն են դիմել: 

Որոշ ժամանակ անց իրավապահներն ընտանիքին տխուր լուր են հաղորդել. նրանք մի կնոջ դիակ են հայտնաբերել, ում արտաքին տվյալները ճշգրտորեն համընկնում էին կորած կնոջ տվյալներին: 

Ազգականները, ձևակերպելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սկսել են պատրաստվել հուղարկավորությանը: 

Սակայն 13 օր անց ոստիկանները կրկին անհանգստացրել են Շարոլինի ընտանիքին՝ հայտարարելով, որ կինը հայտնաբերվել է հոգեբուժական կլինիկաներից մեկում: 

Պաշտոնյաները տեղական լրագրողներին խոստովանել են, որ իրենց մինչ այժմ չի հաջողվել պարզել մահացած կնոջ անձը: 

http://fedpost.ru/images/amerikanka-voskresla-cherez-13-dnej-posle-poxoron-_43567_1.jpg

http://fedpost.ru/images/amerikanka-voskresla-cherez-13-dnej-posle-poxoron-_43567_3.jpghttp://fedpost.ru/images/amerikanka-voskresla-cherez-13-dnej-posle-poxoron-_43567_2.jpg