44-օրյա պատերազմի առաջին օրը Մանվելի կրտսեր եղբորը ծանուցագիր է գալիս. հաջորդ օրը ևեթ նա եղբոր հետ կամավոր մեկնում է առաջնագիծ. օրեր անց կապն ընդմիշտ կորում է նրա հետ


09:58 , 15 ապրիլ, 2022
Խաչատրյան Մանվելը Վանաձորում էր ծնվել։ Հետո տեղափոխվում է Երևան, ավարտում դպրոցն ու ընդունվում Թերլեմեզյանի անվան պետական քոլեջ։
2015 թվականին զորակոչվել էր բանակ։ Երբ սկսվեց Ապրիլյան Քառօրյան, Մանվելը 1 տարվա զինծառայող էր։ Հրամանատարության կողմից ստացած գովասանագրերով ու Քառօրյայի միջով անցնելուց հետո Մանվել 2017-ին զորացրվում է։ 3 տարի անց սակայն հայրենի հողը կրկին նրա կարիքն ուներ։
44-օրյա պատերազմի առաջին օրը Մանվելի կրտսեր եղբորը ծանուցագիր է գալիս։ Հաջորդ օրը ևեթ նա եղբոր հետ կամավոր մեկնում է առաջնագիծ։ Ջրականում եղբայրները բաժանվում են։ Սեպտեմբերի 30-ից Մանվելի հետ կապը կորոում է...
2021 թվականի օգոստոսին ԴՆԹ հետազոտության արդյունքում Մանվելի մասունքները նույնականացվեցին ու հողին հանձնվեցին Եռաբլուրում։ Հիշատակդ վառ, քաջ տղա։ Խունկ ու խոնարհում շիրիմիդ։
Մանվելը 23 տարեկան էր...