Խովաևը կլինի ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ. Զախարովա


00:02 , 15 ապրիլ, 2022

Armenpress.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի աշխատել որպես ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զախարովան ասել է. «Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր պաշտոնում՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով»:  

Նրա խոսքով՝ Խովաևի ուշադրության կենտրոնում կլինի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Նա հույս է հայտնել, որ Երևանում և Բաքվում կօժանդակեն Խովաևի ջանքերին՝ հավելելով, որ բաց են՝ շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար: