21:35 , 14 ապրիլ, 2022Tert.am-ը գրում է.
Իսպանիայի հարավում գտնվող Ֆուենտես դե Անդալուսիա քաղաքը վերանվանվել է «Ուկրաինա»։ Համապատասխան որոշումն ընդունել են տեղի իշխանությունները՝ ի նշան Ռուսաստանի դեմ պայքարող Ուկրաինային աջակցության։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։
7200 մարդ բնակչությամբ Ֆուենտես դե Անդալուսիան ժամանակավորապես է վերանվանվել «Ուկրաինա»։ Քաղաքը գտնվում է Սևիլիա նահանգում։
Բացի այդ, նրա որոշ փողոցներ ներկայում վերանվանվել են Կիևսկայա, Մարիուպոլսկայա, Խարկովսկայա, Խերսոնսկայա և Օդեսասկայա:Այս ակցիան իրականացվել է տեղի բնակիչների նախաձեռնությամբ, որոնք որոշել են իրենց համերաշխությունը ցույց տալ Ուկրաինայի ժողովրդին։![]()