Որքան են իջեցրել նշաձողը, որ «Նավակ ճոճողն» է դարձել ճիշտն ու սխալը պարզաբանող


19:07 , 14 ապրիլ, 2022

Armenian Info, [14.04.2022 18:53]
Չկայացած «միլիցեն»

Մի չկայացած «միլիցա» կա ԱԺ-ում՝ Վիլեն Գաբրիելյան անուն-ազգանունով: Այս անուն-ազգանունն ինքնին ոչինչ երևի չի հուշում, բայց ա՛յ «Նավակ ճոճող»-ը շատ լավ կհուշի՝ում մասին է խոսք գնում: Պարզվում է՝ ժամանակին ինքն իրեն ոստիկանական համակարգի ղեկավարի պաշտոնում պատկերացնող այս թյուրիմածությունը նոր պաշտոն է ձեռք բերել. անդոնացվել ու հիմա լծվել է «խաղաղության օրակարգ» կոչվող թյուրիմածության քարոզչական սպասարկմանը, բայց ոչ թե սոցիալական ցանցերում, այլ հայոց խորհրդարանում:

Պատկերացնո՞ւմ եք՝ «Նավակ Ճոճող» ֆեյսբուքյան յուզերը խորհրդարանում հանրությանը կյանք է սովորեցնում: Ո՞ւր ենք հասել էլի:

Պարզվում է՝ սա որոշել է հայ ժողովրդի թերությունները բացահայտել ու հայտարարել, որ, օրինակ, որպես խնդիր է դիտարկում մեր մեծամտությունը. պրագմատիկորեն հաշվել չենք կարողանում: Ավելին՝ այս թերուս լալոշը համարձակվել է ուղղել նժդեհական «ուժն է ծնում իրավունք» հայտնի կարգախոսը՝ շարադրելով այն հակառակից: Որպես իր թեզի ապացույց նա վկայակոչել է,մասնավորապես, 44-օրյա պատերազմը՝ գիտակցված կերպով ընդունելով Ադբեջանի օրինական իրավունքն Արցախի նկատմամբ:

Ո՞վ է գրում նավակճոճողների տեքստերը: Միանշանակ է, որ սրա խելքի բանը չէ ո՛չ Նժդեհ ցիտելը, ո՛չ էլ ցիտատը հակառակից շարադրելը: Տեքստերի հեղինակն, անկասկած, Նիկոլ Փաշինյանն է: Նրա տեքստերն են կարդում և՛ Խաչատրյան Վիգենը, և՛ Գաբրիելյան Վիլենը, և՛մյուս բոլորը:

Ակամա հարց է առաջանում՝ ո՞ր դեպքում հայկական պետականությանը կհասցվեր ավելի մեծ վտանգ, Վիլենի ոստիկանապետ դառնա՞լը, թե՞ պատգամավոր կարգվելն ու Նիկոլի գրած տեքստերը կարդալը: Ախր սա՝ ո՞ւր, Արցախի հիմնահարցն՝ո՞ւր: Որքան են իջեցրել նշաձողը,որ «Նավակ ճոճողն» է դարձել ճիշտն ու սխալը պարզաբանող, իբր հանրային կարծիք ձևավորող իշխանավորը:

Վա՜յ մեզ, վա՜յ մեր հոգուն…