Նիկոլի մոտ կրկին դեմագոգիկ նոպա է, ու ցավալիորեն,ինչպես միշտ է պատահում, թիրախում ոչ թե արտաքին լսարանն է,այլ՝ ներքին


16:03 , 14 ապրիլ, 2022
Նիկոլ Փաշինյանը դեռ չի մարսել իր՝ ապրիլի 13-ին խորհրդարանում ունեցած ելույթը: Մեկ օր հետո նույն անձնավորությունը փորձել է հիմնավորել իր «դարակազմիկ» մտքերն ու բացահայտել, թե ինչու է հայկական բանակը 44-օրյա պատերազմին այդքան շատ զոհ տվել: «…Մեր նահատակները դրա համար են ընկել,որ հեռանկար բացվի Ղարաբաղի և Հայաստանի համար,որովհետև էն 98-ից փաթեթափուլային փաթեթով հայությունն ընդհանրապես զրկվել էր տարածությունից, մենք ճանապարհ ենք բացում, որ, հազար ներողություն, մեր ժողովրդից մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք…Ես էսօր ամբիոնում կանգնած ասում եմ, որ ո՛չ, Հայաստանն ինքնիշխան պետությունա…մենք ախոռ չենք.մենք երկիր ենք»,-հայտարարել է Նիկոլը պետության բարձրագույն քաղաքական ամբիոնից՝ միաժամանակ անթույլատրելի համարելով իրեն կամ իրենց մանիպուլացնել՝ հայրենասիրության մոդելներ հրամցնելով:

Նիկոլի մոտ կրկին դեմագոգիկ նոպա է, ու ցավալիորեն,ինչպես միշտ է պատահում, թիրախում ոչ թե արտաքին լսարանն է,այլ՝ ներքին՝ հասարակական-քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը: Ո՞ր իրականությունում է կենսագործում Նիկոլ Փաշինյանի մարմինը: Մեկն այս հարցի պատասխանն ունի: Կամ արդյոք արժե՞ ընդհանրապես լուրջ դեմքով մեկնաբանել այն զառանցանքները,որոնցով Նիկոլը կերակրում է տխմարներին ու միամիտներին:

Օրինակ՝ երբ Ալիև Իլհամը, ի լուր համայն մոլորակի, «խմած ծաղրածու» է անվանում «ինքնիշխան» պետության վարչապետին, ինչու այդ «ինքիշխանը» մի ծպտուն չի հանում: Հայաստանն իր պատմության ընթացքում այսքան ստորացված երբևիցե եղե՞լ է: Մատաղ սերնդին ոչնչացնելո՞վ է Նիկոլը ինքիշխան երկիր կառուցում: Գոնե այդ բառի իմաստն ըմբռնո՞ւմ է: Ախոռն ավելի ինքնիշխան է այսօր, քան Նիկոլը, ու հենց այդ իր ոչ ինքնիշխանությունն է, որ հի մ ափորձում է կոծկել բարդույթավորված այս անձը:

Միաժամանակ հարց է ծագում՝ ո՞րն է Նիկոլի հայրենասիրության մոդելը: Երևի Խաչատրյան Վիգենի մոդելն է,որ ոչ մի կերպ չի տեղավորվում հայրենասիրության մասին նորմալ պատկերացումների շրջանակներում: Դա այն մոդելն է, որտեղ Հայաստանն Էրմենիստան է, իսկ արցախցիներն էլ՝ Ադրբեջանի հպատակներ, և ցանկացած մեկն,ով կշեղվի այս ֆորմուլայից, թալանչի է կամ,որ ամենասարսափելին է, նախկին:

Եթե սա է ՀՀ վարչապետն, ուրիշից ի՞նչ պահանջենք: