Ադրբեջանի նախագահի ընտրությունների ժամանակ մասսայական բողոքի ակցիաներից վախենալով՝ Ալիևը ևս 500 զինվորական է վարձել


21:39 , 26 օգոստոս, 2013

Ադրբեջանի նախագահի ընտրությունների ժամանակ մասսայական բողոքի ակցիաներից վախենալով՝ Ալիևը ևս 500 զինվորական է վարձելPanorama.am-ը գրում է.

Վերջին ամիսներիի ընթացքում Ադրբեջանի ներքին գործերի նախարարության Ներքին զորքերում աշխատանքի են անցել ընդլայնված ծառայության 500 զինվորական: Faktxeber ադրբեջանական գործակալությունը հաղորդում է, որ այդ մասին իրենց հայտնել է անանուն մնալ ցանկացող աղբյուրը:

«Ըստ այդ տեղեկատվության՝ միանգամից այդքան զինվորականների աշխատանքի ընդունելու հիմնական նպատակը երկրում սպասվող նախագահական ընտրություններն են, քանի որ կառավարությունը վախենում է մասսայական բողոքի ակցիաներից,» - հաղորդում է գործակալությունը:

Աղբյուրը նաև հայտնել է, որ աշխատանքի ընդունված ադրբեջանցի զինվորականների հետ 3-5 տարի ժամկետով պայմանագիր է կնքվում: Իսկ աշխատավարձը կազմում է 410 մանաթ (410 եվրո):

2013թ. հուլիսին Ադրբեջանի Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլուն հայտարարել է, որ Իլհամ Ալիևի ելույթը ցույց է տալիս, որ նա բոլոր ադրբեջանցիների նախագահը չէ, և ապավինում է համազգեստով ոչ այնքան մեծ ենթաշերտին, որը պատրաստ է պաշտպանել իր շահերը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ