Արարատ Միրզոյանի դեմ տեղի ունեցած մահափորձը բացահայտված չէ. բանտերի դատարկ տեղերը պիտի գտնեն իրենց տերերին. Փաշինյան


13:33 , 13 ապրիլ, 2022

00 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 36.8 անձ, այսինքն՝ մեր երկրում 100 բանտային տեղից զբաղված է 36.8-ը: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Սա խոսում է Հայաստանի ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդրի իսպառ վերացման մասին: Հատկանշական է, որ բանտային բնակչության խտության ցուցանիշով, 2021 թվականի արդյունքներով, Հայաստանը զիջում է միայն Մոնակոյին եւ զգալի ավելի լավ ցուցանիշներ ունի մնացած եվրոպական երկրների համեմատությամբ: Այս ընթացքում Հայաստանում փակվել է երկու քրեակատարողական հիմնարկ»,- նշել է նա:

Ըստ նրա՝ սա ժողովրդավարական երկրին հատուկ եւ ժողովրդավարական երկրին վայել ցուցանիշ է:

«Ժամանակ առ ժամանակ մեր կառավարությանը մեղադրում են իբր քաղաքական հակառակորդներին հալածելու, քաղաքական հետապնդումներ իրականացնելու, բռնապետություն հաստատելու փորձերի մեջ: Պատմականորեն ապացուցված փաստ է. նման երկրներում, որտեղ հետապնդումներ կան, բանտեր բացվում են եւ ոչ թե փակվում: Նման երկրներում բանտերը լեփ-լեցուն են եւ ոչ թե կիսադատարկ: Սա, իհարկե, չի նշանակում, թե այսօրվա Հայաստանում բոլոր նրանք ովքեր օրենքի տառին համապատասխան պետք է բանտում լինեին, բանտում են: Սա նշանակում է, որ բոլոր նրանք ովքեր պիտի ազատության մեջ լինեին, ազատության մեջ են»,- ասել է նա:

Ըստ Փաշինյանի՝ սա է Հայաստանի մասին իրենց ունեցած պատկերացումը:

«Բայց մյուս կողմից, իհարկե, պետք է հաշվի առնենք, որ բազմաթիվ հանցագործություններ, ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հարձակումների մի քանի առանցքային դրվագներ, ներառյալ ԱԺ նախագահի դեմ տեղի ունեցած մահափորձը, մինչեւ օրս բացահայտված չեն, եւ մեր իրավապահները պիտի ամեն ինչ անեն, որ բանտերի որոշ դատարկ տեղեր գտնեն իրենց օրինական տերերին»,- նշել է վարչապետը: