Իրական պայքա՞ր, թե՞ դիմակահանդես


19:35 , 26 օգոստոս, 2013

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ Կոմիտաս 5 հասցեում կառուցվող շենքը չունի քաղաքաշինական նորմերի խախտումներ, որ ամեն ինչ համաձայնեցվել է բնակիչների հետ: Քաղաքապետարանը հարգել է բնակիչների պահանջն ու շինարարին պարտավորեցրել կառուցել 7 հարկանի շենք... Քաղաքապետի մոտ ընդունելության եկած բնակիչները համաձայնության են եկել... Ես կարող էի չհավատալ քաղաքապետին, եթե նրա այս հայտարարությունը հերքվեր, եթե բնակիչները հայտարարեին, թե Տարոն Մարգարյանը ստում է... Բայց ոչ մի նման հրապարակում չի եղել... Քաղաքաշինական նորմերին համապատասխանությունը որոշվել է քաղաքապետին առընթեր քաղաքաշինական խորհրդի կողմից, իսկ այս խորհրդի կազմում են Հայաստանի ճարտարապետների միության նախագահը, այլ ճարտարապետներ, որոնց մի մասն, ի դեպ, վայնասուն էր բարձրացրել, երբ քննարկվում էր Սոս Սարգսյանի գլխավորած Համազգայինի թատրոնի շինարարության հարցը... Այժմ քաղաքաշինական խորհրդի որևէ անդամ որևէ հայտարարություն չի անում, իբրև թե քաղաքի բախտով մտահոգ մի խումբ ճարտարապետներ լռում են... Նշանակում է, իսկապես, Տարոն Մարգարյանը ճշմարտությունն է ասում: Այդ դեպքում, ո՞վ է հրահրում այս ամենը, ո՞վ է բողոքի ակցիաներ կազմակերպում և հանուն ինչի՞... Եվ, ի վերջո, ինչո՞ւ է ոստիկանությունը վերածվել թուրք ասկյարների բանակի... Ո՞ւմ է ձեռնտու այս ամենը, ովքե՞ր են իրենց ձեռքերը տաքացնում բորբոքվող կրակի վրա... Ի՞նչ ակնկալիքներ ունեն...