Գերմանիային գազը կբավականացնի մինչեւ աշուն՝ ի դեպս Ռուսաստանից մատակարարումների դադարեցման


14:55 , 12 ապրիլ, 2022

Armenpress.am-ը գրում է․

Գերմանիայի դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլասս Մյուլլերը հայտարարել Է, որ Գերմանիայի գազի այլընտրանքային աղբյուրները եւ պաշարները կբավականացնեն մինչեւ ամառվա վերջ-սեպտեմբերի սկիզբ, եթե Ռուսաստանը «վաղը» դադարեցնի գազի մատակարարումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նույնիսկ եթե, եւ ես խոսում եմ պայմանական եղանակով, վաղը Ռուսաստանից դադարեցվի գազի ստացումը, որի համար ոչ մի վկայություն չկա, Գերմանիան կունենա այլ աղբյուրներ, ինչպես նաեւ պահեստարաններ, որոնք, թեեւ ոչ բավարար չափով են լիքը, բայց արդեն փոքր-ինչ ավելի շատ, քան երեք-չորս շաբաթ առաջ Էր: Մենք բավականաչափ գազ կունենայինք մինչեւ ամառվա վերջ կամ աշնան սկիզբ: Բայց ես կանեմ ամեն բան, որպեսզի բանը դրան չհասնի»,- հայտարարել Է Միլլերը Zeit հրատարակությանը տված հարցազրույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: