ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնի վրայից հեռացրեց ընդդիմության տեղադրած Արցախի դրոշը (տեսանյութ)


10:55 , 12 ապրիլ, 2022

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսյանյանը հեռացրեց ընդդիմության կողմից ԱԺ ամբիոնի վրա տեղադրած Արցախի դրոշը։

Իր ելույթում նա նշեց․ «Երբ անփառունակությունը դառնում է ճակատագիր, ՊՆ նախկին նախարարները ստիպված են լինում Արցախի դրոշով գալ ու այդ դրոշը դնել ԱԺ ամբիոնում, երբ 30 տարի շարունակ այդ դրոշը ճիշտ տեղերում դնելու փոխարեն զբաղված են եղել թալանով»։
Նա ընդդիմության ելույթները որակոց որպես պոպուլիզմ։


Նշենք, որ մինչ այդ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը իր ելույթից հետո Արցախի դրոշը տեղադրել էր ԱԺ աբիոնի վրա։