Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար


11:29 , 12 ապրիլ, 2022

Արտակարգ իրավիճակն երի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար։

Այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը․«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արմեն Փամբուխչյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»:

Հիշեցնենք, որ ԱԻ նախկին նախարար Արդրանիկ Փիլոյանը կալանավորված է։

Արմեն Փամբուխչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։

001 - 2006 թվականներին սովորել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագետի որակավորում։

2002-2004 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։

2020 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Վարչապետի N 1090-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:


2020 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Վարչապետի N 1430-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ: