Ովքեր համաչափ չեն համարում ոստիկանների գործողությունները, կարող են բողոքարկել. Կորյուն Նահապետյան


19:24 , 26 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը գտնում է, որ եթե քաղաքացիները համաչափ չեն համարում վերջին օրերին Երևանի Կոմիտաս 5 հասցեում ոստիկանների գործողությունները, ապա սահմանված կարգով կարող են բողոքարկել:

«Ոստիկանության գործողությունների կապակցությամբ ոստիկանության կողմից համապատասխան հայտարարություն տարածվել է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 Որպես հանձնաժողովի նախագահ, պատգամավորը նշեց, որ իր ուշադրության կենտրոնում, առհասարակ, բոլոր խնդիրներն են, որոնք վերաբերում են հանձնաժողովի գործունեության ոլորտներին:


Ինչ վերաբերում է հնչող կարծիքներին, թե ոստիկանների իմիջը մի պահ բարձրացավ, հիմա կրկին ընկել է, և այսօր կրկին իրենց իրական դեմքը ցույց են տալիս, Կորյուն Նահապետյանն ասաց, որ ինքը չի կիսում դրանք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ