Չեմ գնում Արցախ, որպեսզի սադրանքներ և մեկ կրակոց ավել չլինի․ Ալեն Սիմոնյան


19:12 , 11 ապրիլ, 2022

Azatutyun.am-ը գրում է․

Բանակցային այս փուլում նպատակահարմար չեմ գտնում Լեռնային Ղարաբաղի Հանապետություն տերմինը։ Այս մասին «ԱզատությունTV»-ի տաղավարում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով հարցին՝ ինչու ինքը և իրենց իշխանության ներկայացուցիչները չեն այցելում Արցախ, Սիմոնյանը պատասխանեց․

«Ես չեմ գնում, որպեսզի դա սադրանքի առիթ չդառնա։ Մեկ-մեկ այնպիսի հարցեր են լինում, որ ես զարմանում եմ՝ այդտեղ միտում կա, թե՞ չհասկանալով են արվում։ Ամեն օր սադրանք է տեղի ունենում, վիճակը լարված է, եթե ես պետք է գնամ այնտեղ և ադրբեջանցիները առիթ փնտրելով կրակեն մեր գյուղացիների վրա, ինչի համար է պետք դա անել, արժե՞ նման բան անել, որ հետո ասեն տեսաք՝ Ալենը ինչ ուժեղ տղա էր։ Ինչի համար է դա պետք, եթե այս նուրբ ժամանակահատվածում ես կարող եմ հրահրել որևէ բան։ Համարում եմ, որ դա սխալ է, գնում են բանակցություններ և ես չպետք է առիթ տամ գեթ մեկ կրակոց ավելի անելու»,- ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ իշխանական պաշտոնյաները այցելում են Արցախ։