18:59 , 26 օգոստոս, 2013
Mardik.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը քիչ առաջ mardik.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, թե օգոստոսի 24-ին ոստիկանների պահվածքը եղել է ոչ պրոֆեսիոնալ, էմոցիոնալ ու անկանոն, ասաց, որ ոստիկանությունն առաջիկայում այդ հայտարարությանը կանդրադառնա:
Ինչ վերաբերում է ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված և մեծ աղմուկ հանած այն լուսանկարին, որտեղ պարզ երևում է`ինչպես է Կոմիտաս 5 հասցեում ակտիվիստների և ոստիկանների միջև բախման ժամանակ ոստիկանը համբուրել կին ակտիվիստի պարանոցը, պրն Մալխասյանի խոսքով` ոստիկանության կողմից այդ լուսանկարն ուսումնասիրվում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ