Իրանում տղամարդուն ցմահ ազատազրկման են դատապարտել պոռնոգրաֆիկ կայքեր ստեղծելու համար


19:06 , 26 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Իրանում տղամարդուն ցմահ ազատազրկման են դատապարտել պոռնոկայքեր ստեղծելու ու շրջանառության մեջ դնելու համար՝ հաղորդում է Associated Press-ը:

Հաղորդվում է, որ նա ձերբակալվել էր 2008թ., իսկ պետական հեռուստաալիքի եթերում ընդունել էր, որ պոռնոգրաֆիկ բովանդակությամբ մի քանի կայքեր է ստեղծել: 

Ավելի վաղ տղամարդուն մահապատժի էին դատապարտել: