Հարց սեքսոպաթոլոգին: «Ճի՞շտ է, որ առնանդամի չափսը կարելի է որոշել ձեռքի բութ մատի չափսով»


19:00 , 26 օգոստոս, 2013

Հարց՝ 

Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ տղամարդու առնանդամի չափսը կարելի է որոշել ձեռքի բութ մատի չափսով: Դա ճի՞շտ է:

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:

 

 Այդ կեղծ համեմատությունը ժամանակ առ ժամանակ կարելի է տեսնել տարբեր ամսագրերի և կայքերի էջերում: Սակայն ճշմարտությունն այն է, որ այդ երկու չափսերի միջև ոչ մի գիտական և ընդհանուր կապ չկա: Պետք է նշել, որ սեռական հարաբերության որակի հարցում անդամի չափսն ընդհանրապես էական նշանակություն չունի: Մտահոգության առիթ է միկրոպենիսը, որի ժամանակ անդամի երկարությունը 6 սմ-ից փոքր է: Ապացուցված է, որ հանգստի վիճակում գտնող փոքր անդամը, ի տարբերություն նույն վիճակում գտնվող ավելի մեծ անդամի, գրգռման ժամանակ ձեռք է բերում ավելի մեծ չափսեր: Այսինքն՝ «համեստ» չափսերով տղամարդիկ հաճախ կարող են ավելի շատ հաճույք պարգևել կանանց, քան նրանց «արժանավոր» եղբայրակիցները: