05:20 , 28 օգոստոս, 2013Աշխարհի ամենատարօրինակ մարզադաշտերի ցանկում ընդգրկված են անսովոր դիզայնով, տարօրինակ տարածքներում կառուցված ու անհասկանալի էլեմենտներով մարզադաշտերը:
1.Սինգապուրի Մարինա ծովածոցում է գտնվում աշխարհի ամենամեծ լողացող մարզադաշտը: Դաշտն ամբողջությամբ պողպատից է, և փոքր ինչ հեռու` ցամաքի վրա, հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերով սրահն է, որը կարող է տեղավորել մինչև 30,000 մարդ:


2.Պորտուգալիայում գտնվող այս ֆուտբոլային մարզադաշտը կառուցելու համար անհրաժեշտ եղավ հեռացնել ժայռի մի մասը, ինչը ընդհանուր առմամբ 122 միլիոն դոլար արժեցավ: Խաղադաշտը հետաքրքիր ձևով լրացնում է այն շրջապատող բնական միջավայրը:


3.Բրազիլիայի Էկո-մարզադաշտը նույնպես կառուցված է բնության մեջ և դրա` հանդիսատեսի նստատեղերը հենց բլրի վրա են տեղադրված: Բետոն չի օգտագործվել. մարզադաշտի հիմնական մասը կառուցված է փայտի թափոնից:


4. Ճապոնիայում գտնվող Օսակա մարզադաշտը «Նանկայ Հոուքս» բեյսբոլի թիմի նախկին խաղադաշտն էր: Երբ թիմը տեղափոխվում է` լքելով մարզադաշտը, այս վայրում սկսում են տների օրինակներ կառուցել, մինչև որ 1998թ.-ին այն վերջնականապես քանդում են: Ժամանակին այն տեղավորում էր մինչև 31379 մարդ:


4. Վենեսուելայի Կարակաս քաղաքում գտնվող Կոկոդրիլոս սպորտային զբոսայգի-մարզադաշտը բազմակի օգտագործման մարզադաշտ է: Այժմ այն օգտագործվում է ֆուտբոլային խաղեր անցկացնելու համար և տեղավորում է մինչև 3,000 մարդ: Մարզադաշտը գտնվում է հենց մայրուղու կողքին:

