«Սասնա ծռերի» վախճանը


21:35 , 9 ապրիլ, 2022

Armenian Info, [09.04.2022 19:48]
«Սասնա ծռերի» վախճանը

Ծռիստների վերջին հանրահավաքը չի կարող չորակվել այլ կերպ, քան որպես տոտալ ֆիասկո. այն իր նոսրությամբ, կարելի է ասել, նոր պատմական ռեկորդ սահամնեց՝ չգերազանցելով մի քանի հարյուրի շեմը: Բայց այս հանգամանքը չի խանգարել Սեֆիլյան Ժիրոյին՝ բոցաշունչ խոստումներ տալու՝ դրանց համար որպես ժամանակային դիապազոն սահմանելով այս անգամ արդեն մի քանի շաբաթը: «Նոր Նժդեհը», մասնավորապես, իրենց կողմից անցումային ժամանակավոր կառավարության ստեղծումը պայմանավորել է հրապարակում գտնվելիք ցուցարարների բազմաքանակությամբ. հենց որ մարդիկ բիրիքով դուրս գան հաջակցություն Բևեռի, իրենք կկազմեն ժամանակավոր կառավարություն՝ հայրենիքը «փրկելու» կործանումից:
Ժիրոն հավատո՞ւմ է իր ասածներին: Ակներև է, որ Սեֆիլյանն ուղղակի ճամարտակում է, երբ հիպոթետիկ իշխանափոխությունը կապում է իրենց կողմից հրավիրվող հանրահավաքների մարդաշատությամբ: Սա ոչ միայն ինքնախաբեություն է, այլև ապացույց այն բանի,որ ծռերն իրականում Նիկոլի երկրորդ «ես»-ն են՝ առանց առաջինի հետ որևէ բնութենական հակադրության: Նիկոլն ակնհայտորեն ծռերի սրտովն է, քանի որ ինչպես Ժիրոն ու ընկերներն, այնպես էլ Նիկոլն ու ՔՊ-ականներն առաջ են տանում մեկ՝ թուրքական օրակարգ՝ գուցե ձևի մեջ միմյանց հետ չհամընկնող, բայց բովանդակությամբ նույնական քայլերով: Օրինակ՝ ի՞նչ տարբերություն «Անդոնի» ու Սեֆիլյանի միջև, կամ՝ Մարիա Կարապետյանի ու Չուքասզյանի:

Թուրքիան չի կարող սրտամոտ չլինել Բևեռին, քանի որ այդ երկիրը շատ մոտ է կանգնած այն գրանտների աղբյուրին, որից սնվում են Վիլսոնի հաշվին ինքնահաստատվող ուժի պարագլուխները: Չլիներ Արցախի դրոշի հետ կատարված հայտնի միջադեպը, գուցե որոշ միամիտներ դեռ հավատ ընծայեին սորոսական փողերով ապրող այս խունտայի նկատմամբ, բայց Ֆրանսիայի հրապարակում կատարվածից հետո դա, ըստ էության, անհնար է:

Ծռերի համար, այսքնից հետո, թիվ մեկ հարցն այլևս դառնում է ոչ թե աթոռակռիվը՝ թեկուզ խիստ վիրտուալ, այլ միայն մեկը՝ ինչպե՞ս օտար տերերի մոտ արադրացնել սեփական գրանտակերությունն ու բնության մեջ սեփական գոյությունը:
Ախր կերածի համար պետք է պատասխան տալ, չէ՞: