Սիրիայի պատճառով Ռուսաստանը պատերազմի մեջ չի ներքաշվի. Լավրով


18:28 , 26 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

Այդ մասին այսօր՝ օգոստոսի 26-ին հրավիրված արտակարգ մամլո ասուլիսում նշել է ՀՀ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ նախաձեռնվող հնարավոր ռազմական գործողությունները չեն կարող Ռուսաստանին ներքաշել պատերազմի մեջ։
Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական ռազմական ուժի կիրառումը ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայում՝ Սերգեյ Լավրովը պատասխանել է, որ արդեն սկսել է «վախի ներշնչման» մարտավարությունն, ինչպես 10 տարի առաջ Իրաքի դեպքում։
«Արդեն իսկ տեսնում ենք, որ ակտիվ գործողություններ են սկսել ընդդեմ Սիրիայի, թե որքան հեռու կգնան նրանք, այժմ դժվար է գուշակել, իսկ ինչպես գիտեք գուշակություններ անելն անշնորհակալ աշխատանք է»,- եզրափակել է Սերգեյ Լավրովը։