Ըստ դատարանի՝ Ալիկ Սարգսյանի ցուցմունքը ՀԱԿ ակտիվիստների գործով արժեքավոր լինել չի կարող


17:54 , 26 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ ՀԱԿ ակտիվիստների գործի շրջանակներում որպես վկա հարցաքննելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

Ըստ դատարանի՝ Ա․ Սարգսյանը ներկա չի եղել օգոստոսի 9-ին Կարապի լճի հարակից տարածքում տեղի ուենցած միջադեպին, ուստի դատարանի պնդմամբ՝ նրա ցուցմունքն արժեքավոր լինել չի կարղ:

Մինչդեռ նշենք, որ նախկին ոստիկանապետը դեպքից հետո հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել էր, թե հանդիպել է «տուժող» ոստիկանների հետ և դեպքի կապակցությամբ պարզաբանումներ պահանջել, այն ինչ նույն ոստիկանները դատարանում հերքել էին Ալիկ Սարգսյանի հետ հանդիպումը: 

Նշենք նաև, որ այսօրվա նիստի ժամանակ պաշտպանական կողմը հրապարակել է 2011-ի օգոստոսի 11-ին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրավիրած ասուլիսի սղագրությունը, և որը, պաշտպանական կողմի հավաստմամբ՝ ուղղորդել է նախաքննության ընթացքը:

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 10-ին: