Կոկաինն արագորեն փոխում է ուղեղի կառուցվածքը. գիտնականներ


21:58 , 26 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները կարծում են, որ կոկաինի օգտագործումը կարող է մի քանի ժամում փոխել ուղեղի կառուցվածքը: Նրանց կարծիքով՝ այդպիսով օրգանիզմն անում է թմրակախվածության առաջին քայլը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Կենդանիների վրա արված փորձերը ցույց են տվել, որ արյան մեջ թմրանյութի հայտնվելուց կարճ ժամանակ անց ուղեղում ձևավորվում են և ավելանում նոր բջջային կառուցվածքներ՝ կապված ուսուցման և հիշողության գործընթացների հետ: Կենդանիների ուղեղն ուսումնասիրվել է լազերային մանրադիտակով: 

Գիտնականները հույս ունեն, որ հետազոտության արդյունքները կօգնեն զարգացնել թմրակախվածության բուժման մեթոդները: